211652_close_icon
views-count703 դիտում article-date 14:20 08-03-2026

Դուք բոլորի համար սիրո, հոգատարության, ուրախության աղբյուր եք՝ չնայած բոլոր դժվարություններին ու առօրյա հոգսերին. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ.

«Սիրելի՛ կանայք, աղջիկներ, մայրեր, քույրեր

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Դուք բոլորի համար սիրո, հոգատարության, ուրախության աղբյուր եք՝ չնայած ձեզ հաճախ բաժին հասնող բոլոր դժվարություններին ու առօրյա հոգսերին։

Ուզում եմ մաղթել, որ ամբողջ կյանքում պահպանեք Ձեր հմայքը, իմաստությունը, կանացի ջերմությունը, որով կիսվում եք բոլորի հետ և օգնում, որ ձեր շուրջ ամեն ինչ ծաղկի։

Ուզում եմ առանձնահատուկ դիմել պատերազմում կորուստներ կրած մայրերին, կանանց և քույրերին, ինչպես նաև իրենց հայրենի տներից բռնի տեղահանված մեր սիրելի արցախցի քույրերին. այն ուժն ու վեհությունը, որով դուք կրում և հաղթահարում եք վիշտն ու դառնությունը՝ անասելի մեծ հարգանքի ու հիացմունքի է արժանի։

Սիրելի´ կանայք, քույրեր, դուստրեր,
Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին։ Մենք հավերժ խոնարհվում ենք ձեր առաջ։

Շնորհավո´ր Մարտի 8»,- նշված է ուղերձում:

 

Նմանատիպ նյութեր