211652_close_icon
views-count622 դիտում article-date 21:20 18-09-2024

Շնորհակալ եմ Հայաստանի օլիմպիական հավաքականին հայ ժողովրդին ուրախության պահեր նվիրելու համար․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Շնորհակալ եմ Հայաստանի օլիմպիական հավաքականին հայ ժողովրդին ուրախության պահեր նվիրելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները:

Բոլորին է հայտնի, որ օլիմպիական խաղերը 4 տարվա աշխատանքի արդյունք են և ուրախությամբ այսօր արձանագրում ենք, որ մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել:

Օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ հայությունը մեկ մարդու պես, միասնական հետևում էր մրցելույթներին և ես շնորհակալ եմ, Հայաստանի օլիմպիական հավաքականին հայ ժողովրդին ուրախության պահեր նվիրելու համար։

Ունենք լավ թիմ, լավ երիտասարդներ, հաղթական ապագայով»,- գրել է Ծառուկյանը։

Նմանատիպ նյութեր