211652_close_icon
views-count1069 դիտում article-date 14:04 13-04-2023

Հեղափոխություն էլ անենք, ճանապարհ էլ փակենք՝ երաշտ լինելու է, ջուրը պետք է խնայենք․ Նիկոլ Փաշինյան

Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում լինելու է երաշտ, որովհետև ջուրն անընդհատ պակասելու է։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ անընդհատ զարմացնում է այն մոտեցումը, որ մենք տարին մի կերպ ավարտում ենք, հետո փետրվարին նստում, նայում ենք երկնքին, տեսնենք՝ անձրև ավելի շատ կգա, թե չի գա, ջուրն ավելի շատ կլինի, թե չի լինի։ Եկեք արձանագրենք, որ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են, ջուրն ամեն տարվա հետ լինելու է ավելի պակաս, եկեք սա արձանագրենք։ Նույնիսկ եթե ճանապարհներ փակենք, հեղափոխություն անեն, ինչ էլ անենք, այն դեպքն է, որ ջրի քանակությունը չի ավելանալու։ Ես այդպես էլ չեմ հասկանում մեր առօրյա վերաբերմունքը՝ ցայտաղբյուրիներից սկսած՝  ջուրը հոսում է, պետք է փականներ դրվեն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծվեց, որ եթե ջրի խնայողության, ոռոգման նոր տեխնոլոգիաներ չտեղադրվեն ու անցում չկատարենք ջրի խնայողության ռեժիմի, կունենանք լուրջ խնդիրների ջրի հետ կապված։

Նմանատիպ նյութեր