«Ռեալն» ու Մբապեն ունեն տարաձայնություններ
Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն տարաձայնություններ ունեն վնասվածքից հետո խաղադաշտ դուրս գալու ժամկետների հարցում, հաղորդում է SER–ը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Մբապեն ծնկի կապահանների ձգվածություն ունի։ Սպասվում էր, որ նա բաց կթողնի երեք շաբաթ եւ կկարողանա մասնակցել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը Չեմպիոնների լիգայում մարտի 17–ին։
Սակայն Մբապեի շրջապատը համաձայն չէ այս դիրքորոշման հետ եւ պահանջում է ապաքինման եւ հանգստի ավելի շատ ժամանակ մինչեւ ապրիլի սկիզբ։