211652_close_icon
views-count1153 դիտում article-date 23:45 02-03-2026

Կայացել է Երևանում գործող փախստականների համայքային խորհրդի նիստը

Փետրվարի 24-ին Երևանում կայացավ Փախստականների համայնքային խորհրդի հինգերորդ նիստը, որը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ «Արցախ միություն» ՀԿ-ի հյուրընկալությամբ։

Առողջապահության ոլորտում տեղահանվածների համար իրականացվող ծրագրերի և հաճախ հանդիպող խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով ծառայությունների հասանելիության, համակարգային խոչընդոտների և հնարավոր լուծումների շրջանակը։ Նա անդրադարձավ նաև համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման՝ տեղահանվածներին վերաբերելի հարցերին։

Փախստականների հարցերով էստոնական խորհրդի ներկայացուցիչ Միջերիտա Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացվելիք համայնքային նախաձեռնությունների նպատակը, թեմատիկ ուղղությունները, ժամկետները, ընտրության չափանիշներն ու ընթացակարգերը՝ ընդգծելով համայնքային նշանակության ծրագրերի իրականացման կարևորությունը։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև կրթության ոլորտում տեղահանվածների համար հասանելի ծրագրերի բարելավման առաջարկությունների փաստաթուղթը, որը զեկուցեց Թամարա Հայրապետյանը։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրը նպատակ ունի խթանել Լեռնային Ղարաբաղի փախստականների հզորացումը՝ նրանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով։
 

Նմանատիպ նյութեր