«Հըզբոլլահ»-ի ղեկավարը ողջունել է հայտնել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը
«Հըզբոլլահ» շիա խմբավորման ղեկավար Հասան Նասրալահհը իր գոհունակությունն է հայտնել Սիրիայում ռուսական ռազմական ներկայության կապակցությամբ:
Նա նշել է, որ այն մեծ աջակցություն կլինի նախագահ Բաշար Ասադին: Վերջինիս խոսքով՝ ավելի ակտիվ գործողությունների Ռուսաստանին մղել է այն, որ նա «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած արշավն անվանել է անհաջող:
Առայժմ ռուսական իշխանությունները զերծ են մնում Ասադին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելուց: