20 զանգ է ստացվել ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի գծին Մերձավոր Արևելքի հայրենակիցներից
Շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին Մերձավոր Արևելքի հայրենակիցներից, Armenia Sputnik–ին ասաց գրասենյակի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
«Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն չունենք։ Հիմնականում զանգահարել են Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցները։ Դիմումների մեծ մասը վերաբերել է ավիաչվերթերի հարցերին», – պարզաբանել է Ղուլյանը։
Հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակի խոսքով` գրասենյակ ստացված դիմումները կապված են նաև ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու ցանկության հետ, որ տարածաշրջանում են գտնվել տարբեր պատճառներով՝ ուսում, աշխատանք և այլն։