ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 26-ին ստորագրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:


