211652_close_icon
views-count916 դիտում article-date 15:23 26-02-2026

Ռուսաստանը 1000 զոհված զինծառայողի մարմին է փոխանցել Ուկրաինային

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել պատերազմի ժամանակ զոհված 1000 ուկրաինացի զինվորականների մարմինները։ Այս մասին հայտնել է խաղաղ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորող Վլադիմիր Մեդինսկին։

Ուկրաինան, իր հերթին, Ռուսաստանին է փոխանցել 35 զոհված ռուս զինվորականների մարմիններ, հավելել է Մեդինսկին։

Ուկրաինայի Գերիների հետ վարվեցողության հարցերով համակարգող շտաբը դեռևս չի հաստատել փոխանակման մասին տեղեկությունը։

Նմանատիպ նյութեր