211652_close_icon
views-count877 դիտում article-date 12:57 25-02-2026

Անկարայում քննարկվել է ռուս-ուկրաինական կարգավորման գործըթնացը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ժնևում կայացած խաղաղության բանակցությունների արդյունքները և Թուրքիայի դերակատարումը կարգավորման գործընթացում։

Ումերովը տելեգրամյան ալիքում նշել է, որ թուրքական կողմին մանրամասն տեղեկություն է տրամադրել փետրվարի 18-ին տեղի ունեցած Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների մասին։ Բացի այդ գնահատվել է Ուկրաինայում անվտանգության ներկայիս իրավիճակն ու վերջին զարգացումները։

Նմանատիպ նյութեր