211652_close_icon

Ինչը տարիներ առաջ կարող էր վառ ֆանտազիայի դրսևորում դիտվել, հիմա դարձել է դառը իրականություն․ Տիգրան Աբրահամյան

views-count568 դիտում article-date 09:49 24-02-2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանի «քաղհասարակության»՝ տակը հասկանալ հատուկ ծառայությունների, հաջորդ տրամաբանական ուղղությունն այս իշխանության համար կարող է լինել ամրացված շրջաններն ու նոր գնված սպառազինությունը։

Երկու երկրների ղեկավարներն արդեն եղբայրությանը նվիրված մրցանակներ են ստացել, որտեղ իրար տեսնելիս հուզված շփվում են, ադրբեջանցիները՝ մեզ մորթելուց ու հայկական տարածքներ նվաճելուց հետո, ազատ ելումուտ են անում Հայաստանում, ձեռքի հետ էլ հայ պատանդներ պահում։

Դրան ի պատասխան՝ պաշտպանության նախարարը երբեմնի գաղտնի կառույցներում քարոզչական տեսանյութեր է նկարում և ի լուր աշխարհի հրապարակում, պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատում ու այլ «սխրանքներ» գործում՝ հատկապես ընդդիմության մուտքը զորամասեր ու մարտական դիրքեր արգելելով։

Ո՞րն է հաջորդ քայլը․ ինչը տարիներ առաջ կարող էր վառ ֆանտազիայի դրսևորում դիտվել, հիմա դարձել է դառը իրականություն»։

Նմանատիպ նյութեր