211652_close_icon

Վրաստանը սահմանափակում է օտարերկրացիների աշխատանքը ծառայությունների ոլորտում

views-count469 դիտում article-date 18:51 23-02-2026
Վրաստանի կառավարությունը նոր կարգավորումներ է սահմանել օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցում՝ մի շարք ծառայությունների ոլորտներում սահմանելով զրոյական քվոտաներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Business Media պարբերականը, օտարերկրացիները չեն կարողանա աշխատել որպես տաքսու վարորդներ, առաքիչներ և զբոսավարներ՝ եթե չունեն մշտական կացության թույլտվություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է հրամանագիր, որով հաստատվում են օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի թույլտվությունների տրամադրման նոր կանոնները։

Կառավարությունը սահմանել է քվոտաների համակարգ՝ սահմանափակելով օտարերկրացիների թիվը, որոնք կարող են ներգրավվել ծառայությունների ոլորտում։ Տարբեր ոլորտների համար սահմանվում են տարբեր քվոտաներ, սակայն առաքիչների, զբոսավարների և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդների (տաքսի և հասարակական տրանսպորտ) համար քվոտաները սահմանվել են զրոյական։

Նոր կարգավորումները չեն վերաբերում բարձր որակավորում ունեցող մասնագետներին, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 5600 ԱՄՆ դոլարը։

Նմանատիպ նյութեր