211652_close_icon

Վրացիները սիրում են ՀՀ-ի գիշերային կյանքը, հարևան երկրից այցելողների թիվը հասել է տարեկան 300,000-ի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

views-count457 դիտում article-date 14:18 23-02-2026
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը Հայաստան այցի ժամանակ նշեց, որ վրացիները սիրում են Հայաստանի գիշերային կյանքը, ու գալիս են Հայաստան ուրախ ժամանակ անցկացնելու: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

«Օրեր առաջ Հայաստանում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը: Նա փաստեց, որ անգամ իր ընկերների շրջանում՝ շատ արագ է զարգանում Երևան գալու ցանկությունը:

2025 թվականի արդյունքներով՝ զբոսաշրջիկների 41 տոկոսը ժամանում է Ռուսաստանից, այնուհետև աճ է գրանցվել Վրաստանից ժամանող զբոսաշրջիկների ուղղությամբ՝ մոտ 300,000 մարդ, դրան հաջորդում են Իրանից եկողները: Տարբեր երկրներում գործիքները տարբեր են, Ռուսաստանի դեպքում ունենք սահմանափակումներ՝ կապված սոցցանցերի հետ, բայց անցած տարի 2 անգամ մեծ արշավ իրականացրեցինք:

Դեկտեմբեր ամսին Հայաստանում տեղի ունեցած գեղեցիկ արշավների արդյունքում՝ հունվարին ունեցել ենք 40,000-ով ավելի զբոսաշրջիկ, նրանց թիվը հասել է 170,000-ի: Մենք կարծում ենք, որ թվային գործիքները շատ լավ են աշխատում»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր