211652_close_icon

Պուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի

views-count721 դիտում article-date 12:07 23-02-2026
Պուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը և պետք է այն դադարեցվի՝ հակամարտության չորրորդ տարելիցին ընդառաջ, tert.am-ի փոխանցմամ, այս մասին ասել է Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում:

Ուկրաինայի առաջնորդը պնդել է, որ Պուտինի ներխուժումը սկիզբ է դրել ավելի լայնածավալ հակամարտության, որն ազդում է համաշխարհային կարգի վրա, և կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ կիրառել ինտենսիվ ռազմական ու տնտեսական ճնշում։

«Ես հավատում եմ, որ Պուտինն արդեն սկսել է այն», - ասել է նա BBC-ին։

«Հարցն այն է, թե որքան տարածք նա կկարողանա զավթել և ինչպես կանգնեցնել նրան: Ռուսաստանն ուզում է աշխարհին պարտադրել կյանքի այլ կերպ և փոխել այն կյանքը, որը մարդիկ ընտրել են իրենց համար»,- հայտնել է Զելենսկին:

Նմանատիպ նյութեր