211652_close_icon

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ԱՄՆ այցելելու մտադրության մասին

views-count442 դիտում article-date 16:52 22-02-2026
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ԱՄՆ այցելելու մասին, որտեղ կներկայացնի սակագների վերաբերյալ համակարգված եվրոպական դիրքորոշում։

«Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները Եվրամիության հետ և ես կմեկնեմ Վաշինգտոն ընդհանուր, համակարգված եվրոպական դիրքորոշմամբ»,- ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՝ խոսելով ամերիկյան մաքսատուրքերի մասին։

Նրա խոսքով՝ ուղևորությունը կկայանա մեկ շաբաթից։ Կանցլերը նաև նշել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից մաքսատուրքերը վերացնելու որոշումից հետո ակնկալում է և հույս ունի Գերմանիայի տնտեսության վրա մաքսային բեռի նվազեցում։

 

Նմանատիպ նյութեր