2253 դիտում
10:22 14-08-2018
Էրդողանը հայտարարել է Անկարայի «մեջքին հարված հասցնելու» ԱՄՆ-ի մտադրության մասին․ Hürriyet
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է Անկարայի «մեջքին հարված հասցնել», հաղորդում է Hurriyet պարբերականը:
«Մենք Միասին ՆԱՏՕ-ի կազմում ենք, բայց դուք փորձում եք ձեր ռազմավարական գործընկերոջ մեջքին հարված հասցնել»,- ասել է նախագահը: Նա ավելացրել է, որ նման վերաբերմունքը չի կարող ընդունվել: Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան տնտեսական շրջափակման մեջ է հայտնվել:
Օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կրկնակի բարձրացրել է թուրքական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը: Այժմ դրանք կկազմեն համապատասխանաբար 50 և 20 տոկոս: Թուրքական լիրան իջել է նվազագույն մակարդակի, իսկ Թուրքիայի ԿԲ-ն մտադիր է մոտ 10.45 մլրդ դոլար հատկացնել շուկայի իրավիճակի կարևգավորման համար: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իր համար նոր ընկերներ և դաշնակիցներ կգտնի, եթե ԱՄՆ-ն չհրաժարվի Անկարայի դեմ միակողմանի քաղաքականությունից:
Նմանատիպ նյութեր
2158 դիտում
14:46 17-03-2016
Հրապարակվել է Անկարայի ահաբեկչության 2-րդ մահապարտի անունը. Hurriyet
988 դիտում
20:18 29-10-2024
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարելու մտադրության մասին
2612 դիտում
12:22 02-02-2016
Թեհրանի ու Անկարայի միջև գազի սակագնի վերաբերյալ դատն ավարտվել է հօգուտ Անկարայի
Այս բաժնից
2791 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3946 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին