211652_close_icon

Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդի Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում

views-count274 դիտում article-date 20:51 21-02-2026
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Տաշքենդում ընթացող Al-Beruniy միջազգային մրցաշարի հաղթող է դարձել՝ վաստակելով 5,5 միավոր, գրում է Սպուտնիկ Արմենիա-ն:

Հայ շախմատիստը 9 տուրում երկու հաղթանակ է տարել և յոթ պարտիա ավարտել ոչ–ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն: Նույն մրցաշարում Շանթ Սարգսյանը 5 միավորով երրորդ տեղում է:
Al-Beruniy միջազգային մրցաշարն անցկացվել է չորս խմբում՝ Masters, Challengers, Futures և Open: Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը խաղացել են Masters մրցաշարում:

Շրջանաձև մրցաշարին մասնակցել են նաև այնպիսի շախմատիստներ, ինչպիսիք են Շամսիդին Վոհիդովը (Ուզբեկստան), Վոլոդար Մուրզինը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) և այլք:

Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը նույն մրցաշարի Challengers անվանակարգում գրավել է 3–րդ տեղը: Հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր՝ նույնպես ամբողջ մրցաշարն անցնելով առանց պարտության:

Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը Futures անվանակարգում կիսել է 1–3–րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով երկրորդը:

Նմանատիպ նյութեր