211652_close_icon

«ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք

views-count1003 դիտում article-date 11:08 21-02-2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան 143 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող դիզելային վառելիքի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նմանատիպ նյութեր