211652_close_icon
views-count2119 դիտում article-date 19:13 30-12-2025

«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել

 ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են հերթական ստուգումներ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նմանատիպ նյութեր