211652_close_icon

Դավիթ Խուդաթյանը Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարգի հարցեր

views-count451 դիտում article-date 17:42 20-02-2026
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը ողջունել է Մարիամ Կվրիվիշվիլիին Հայաստանում և կարևորել Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Մարիամ Կվրիվիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարգային հարցեր։

Նախարար Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դեպի Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, որը հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան։

Երկուստեք կարևորվել է նաև ավիացիոն ոլորտի զարգացումը, Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ չվերթերի իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար կազմել գործողությունների ծրագիր։

Նմանատիպ նյութեր