211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Սևան-Երևան ավտոճանապարհին «Nissan»-ը բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1522 դիտում article-date 12:58 14-02-2026
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում  բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հասմիկ Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և 52-ամյա Արմեն Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հասմիկ Մ․-ն տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սևակ Մկրտչյանը և կրտսեր պարեկ Մհեր Շահնազարյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր