Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնի է դարձել Mundo Deportivo պարբերականին, 37-ամյա փորձառու գոլահարի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն», Ստամբուլի «Ֆեներբահչեն», իտալական «Միլանը», ամերիկյան «Չիկագո Ֆայրը», ինչպես նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող մի ակումբ, որի անունը չի նշվում։
Հիշեցնենք, որ լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը փարձառու հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։
Լևանդովսկին կատալոնական գրանդի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից։