Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսանը հացադուլ է հայտարարել
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, փետրվարի 14-ին հացադուլ է հայտարարել: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը:
Նա փոխանցեց, որ նա դժգոհում է քրեական գործից: Հիշեցենք, որ դատախազը նրա համար 15 տարվա ազատազրկում է պահանջել: «Նրա առողջական վիճակը նորմալ է: Գտնվում է առանձին խցում, բժիշկների հսկողության տակ: Նրա հետ նաեւ աշխատանքեր են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը: