«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասել է Նարեկ Կարապետյանը, գրում է tert.am-ը։
««Ուժեղ Հայաստանին» պետք է ուժեղ առաջնորդություն: Նոր առաջնորդ՝ կառավարչի հմտություններով: Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ: Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում՝ ուսուցիչների ընտանիքում: Նա գալիս է ժողովրդից: Կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել որտեղից է եկել»,-նշել է նա:
Նարեկ Կարապետյանը հավելել է, որ Սամվել Կարապետյանն ունի լավագույն միջազգային կապերը և դրանք կօգտագործի՝ ի շահ մեր երկրի:
«Նա աջակցել է հիվանդանոցների, կրթական հաստատությունների, մանկապարտեզների կառուցմանը, մշակույթի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծման ծրագրի և օգնել բազմաթիվ ընտանիքների:
Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք, այլընտրանք տնտեսության համար, անվտանգության համար, այլընտրանք՝ խաղաղության համար, հայ ժողովրդի հույսի համար»,-ասել է Նարեկ Կարապետյանը: