211652_close_icon

Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին․ Նիկոլ Փաշինյան

views-count277 դիտում article-date 20:44 09-02-2026
Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին․ Նիկոլ ՓաշինյանՔաղաքականություն

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահի հետ զրույցից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։Վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը՝ այդ թվում «Խաղաղության խորհրդի գործունեությանը»։

Փաշինյանը նշել է, որ երկուստեք ընդգծվել է գոստոսի 8-ի գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ «ԹՐԻՓՓ» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը։

«Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նմանատիպ նյութեր