211652_close_icon
views-count796 դիտում article-date 15:10 09-02-2026

Իրանի ներկայացուցիչները չեն մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չեն մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) աշխատանքներին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը ՝ տեղեկացնելով, որ կազմակերպիչները հետ են կանչել Իրանի ներկայացուցիչներին ուղարկված հրավերները։

Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Իշինգերը հայտնել է, որ Գերմանիայի կառավարության հետ խորհրդակցություններից հետո կազմակերպիչները հետ են կանչել հրավերները՝ Իրանի շուրջ ստեղծված «ներկայիս լարված իրավիճակով» պայմանավորված։

«Ցավոք, կարծում եմ, որ իրանական կողմի հետ կառուցողական բանակցություններ այս պահին Մյունխենում չեն կարող լինել։ Այդ պատճառով Մյունխենում իրանական կառավարական պատվիրակություն չի լինի», - ասել է Իշինգերը։

Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 13-ից 15-ը։

Նմանատիպ նյութեր