211652_close_icon

Պորտուգալիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է անցկացվել

views-count256 դիտում article-date 23:55 08-02-2026
Կիրակի օրը Պորտուգալիայում անցկացվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Քվեարկվել են ձախ կենտրոնամետ սոցիալիստների (PS) թեկնածու Անտոնիո Խոսե Սեգուրոն և ծայրահեղ աջ «Չեգա» (Բավական է) կուսակցության առաջնորդ Անդրե Վենտուրան։

Պորտուգալիայում և արտերկրում 11 միլիոն մարդ իրավունք ունի քվեարկելու։

Անդրե Վենտուրայի «Չեգա» կուսակցությունը ստեղծվել է 2019 թվականին և այժմ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժն է։

Առաջին փուլում Սեգուրոն ստացել էր ձայների 31.1%-ը, իսկ Վենտուրան՝ 23.52%-ը։ Թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել հաղթելու համար անհրաժեշտ 50% ձայների քանակը։
 

Նմանատիպ նյութեր