211652_close_icon

Ուկրաինայում ամերիկյան զnրքեր չեն լինի. Ուկրաինայի արտգործնախարար

views-count292 դիտում article-date 22:40 08-02-2026
Անվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Սիբիհան։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Միացյալ Նահանգները հաստատել է իր պատրաստակամությունը վավերացնել անվտանգության երաշխիքները Կոնգրեսում։

«Այնուհետև նրանք կտրամադրեն անվտանգության «պահուստ»՝ խաղաղության համաձայնագրին աջակցելու համար, չնայած որ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չեն լինի»,- նախարարի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Նմանատիպ նյութեր