211652_close_icon

Կուբայում երկրաշարժ է տեղի ունեցել

views-count367 դիտում article-date 20:12 08-02-2026
Կիրակի Կուբա կղզում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհեր և նյութական վնասներ առայժմ չեն գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հայտնում է Euronews-ը։

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Թեև երկրաշարժը բնակչության շրջանում անհանգստություն է առաջացրել, իշխանությունները ցունամիի վտանգ չեն հայտարարել և նշել են, որ շարունակում են հետևել իրավիճակին։ 

Նմանատիպ նյութեր