211652_close_icon

Կրիպտոարժութային ճգնաժամը հարվածել է Թրամփի ընտանիքի բիզնեսին

views-count439 դիտում article-date 23:10 07-02-2026
Կրիպտոարժութային ճգնաժամը հարվածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի բիզնեսին։ Նրա որդիների՝ Էրիկ Թրամփի եւ Դոնալդ Թրամփ-կրտսերի հետ կապված նախագծերը կորուստներ են կրում թվային ակտիվների կտրուկ անկման ֆոնին, տեղեկացրել է Bild-ը։

Բիթքոինի փոխարժեքը իջել է 70 հազար դոլարից՝ փետրվարի 6-ին կարճ ժամանակով մոտենալով 60 հազար դոլարի։ Դա գրեթե 45 տոկոս անկում է նախորդ տարվա հոկտեմբերի բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշի համեմատ։ Հունվարի 29-ից, վերլուծաբանների գնահատականներով, կրիպտոշուկայից գոլորշիացել է մոտ 470 միլիարդ դոլարի ակտիվ։

Հատկապես տուժել է World Liberty Financial ընկերությունը, որը ղեկավարում են Դոնալդ Թրամփի ավագ որդիները Զաք Ուիթքոֆի՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի որդու հետ միասին։Ինչպես նշվել է, Դոնալդ Թրամփը նույնպես բաժնեմաս ունի։

World Liberty Financial-ը իր եկամտի 75 տոկոսը ստանում է $WLFI թոքենի վաճառքից։ Անցյալ տարվա վերջին վաճառքն ապահովել էր մոտ 1 միլիարդ դոլար։ Տարվա սկզբից թոքենի արժեքը նվազել է մոտ 31 տոկոսով, իսկ ընկերության մնացած թոքենների արժեքը՝ ավելի քան 3 միլիարդ դոլար, արագ նվազում է։

Նմանատիպ նյութեր