Եթե կալшնքի նախորդ ռեժիմում պատգամավորներին Միքայել Սրբազանին այցելելու և շփվելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա․ Տիգրան Աբրահամյան
անտային օր․ առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելեցի Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ)։ Թեման, ինչպես միշտ, Արցախի գոյապայքարից մինչև մեր օրեր՝ մինասյանական խորությամբ և փիլիսոփայությամբ։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Օրվա երկրորդ կեսին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին։ Թեման՝ ներքաղաքական պայքարի դրսևորումներից մինչև Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն՝ Սրբազանի լավատեսության, լայնախոհության և հումորի համատեքստում։
Հ.Գ.1. Առավոտյան փաստաբանից լուր ստացվեց, որ Վերաքննիչ դատարանը փոխել է ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի խափանման միջոցը՝ տնային կալանքի։
Հ.Գ.2. Օրվա վերջին արդեն պարզ դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվում է՝ տնային կալանք, թեև Միքայել Սրբազանը դեռ որոշ ժամանակ կշարունակի գտնվել հիվանդանոցում։
Վատն այն է, որ եթե կալանքի նախորդ ռեժիմում պատգամավորներին Սրբազանին այցելելու և շփվելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա․ թեպետ կարևորը խափանման միջոցի փոփոխությունն էր, ինչը բավարար չէ, սակայն որոշակի տարբերություն ենթադրում է»,-գրել է նա։