Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն. Սուրեն Պապիկյանը՝ գնդերեցներին առնչվող հրամանի մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու որոշվեց դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը, ասաց․
«Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈւ բարոյահոգեբանական գծով վարչությանը»։
Հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեղեկությունները, որ կարգալույծներին առաջարկվում է գնալ և 700,000 դրամով գնդերեց աշխատել, Սուրեն Պապիկյանը պատասխանեց.
«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել՝ Հայաստանում, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն ու կառարեն իրենց առաքելությունը:
Եթե ՀՀ-ին ու բանակին ծառայելը ինչ-որ մեկը ուրացում է համարում, ապա դա իր անձնական գործն է»: