211652_close_icon

Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության․ Տիգրան Աբրահամյան

views-count580 դիտում article-date 09:21 06-02-2026
 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ինչպես Բաքվի դատարանի որոշումն է քաղաքական, այնպես էլ այնտեղի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք։

Դրա արդյունավետությունը կախված է՝ խնդրի ներհայկական օրակարգում տեղ գտնելուց մինչև միջազգային դերակատարների ու կառույցների հետ տարվող աշխատանք։

Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը նպաստել է ոչ միայն Արցախի ադրբեջանացմանն ու հայերի բռնագաղթին, այլև մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության։

Բայց կրկնում եմ՝ ելքը քաղաքական է, և լուծումների հետևից պետք է գնալ քաղաքական հարթությունում»։

Նմանատիպ նյութեր