36924 դիտում
14:44 27-02-2023
Հրազդան-Ծաղկաձոր 4 կմ-անոց ճանապարհը նորոգող ճանապարհաշինարարները «հոնքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանել»․ վարորդներն ու վթարում հայտնվածները ամենաքաղցր խոսքերով են հիշում պատասխանատուներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազամթիվ հեռախոսզանգեր է ստանում, որով քաղաքացիներն իրենց մտահոգություններն են հայտնում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ դեպի Հրազդան տանող ճանապարհի մոտ 4 կմ-անոց հատվածի անմխիթար վիճակի մասին։
Այսօր՝ փետրվարի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, քաղաքացիները և վարորդները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․
«Էս ճանապարհը տևական ժամանակ է գտնվում է անմխիթար վիճակում։ Հատուկ տեխնիկան բերեցին, ասֆալտը թրաշեցին ու մոռացան, որ թրաշելուց հետո վարսավիրները նաև կրեմ ու օդիկոլոն են օգտագործում։ Բայց էս մեր ճանապարհը վերանորոգողները այդքանով իրենց գործը համարել են ավարտված։
Նշված 4 կմ-անոց ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների գրեթե 80 տոկոսը տեղափոխվում են արհեստավորների մոտ։ Էս ճանապարհով հաճախակի են անցնում Կոտայքի մարզպետն ու Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Հետաքրքիր է՝ սույն պարոններին չի՞ հուզում ճանապարհի խնդիրը։ Չե՞ն տեսնում, որ այդ հատվածը դարձել է վարորդների համար մի իսկական պատուհաս։ Եթե ասֆալտապատումը կիսատ էիք թողնելու ու այսպես թերի էր մնալու ձեր կատարած գործը, ավելի լավ ա՝ ոչինչ էլ չանեիք։ Էդ նախորդ ասֆալտն ավելի ապահով էր երթևեկության համար, քան թրաշելուց հետո։ Այնպես որ՝ հիշեք, որ երբ ավտոմեքենաները փչանում են էս ճանապարհով քշելու պատճառով, ապա մինչև արհեստավորի մոտ տանելը, վարորդներս քաղցր բառերով ենք հիշում ձեզ։ Էլ չենք ասում, որ էդ ճանապարհի անբարեկարգ վիճակի պատճառով էլ մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ Միակ սփոփանքն այն է, որ զոհեր չեն եղել։ Այնպես որ՝ հարգելի՛ պատասխանատուներ, վթարի մեջ հայտնվածներն էլ նաև քաղցր խոսքեր շռայլում ձեր հասցեին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 220+
220+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3780 դիտում
10:51 14-03-2020
Հոնքը ուղղելու փոխարեն, աչքն են հանում. օրենսդրական նախաձեռնություն՝ ԶԼՄ-ների դեմ. «Ժողովուրդ»