211652_close_icon
views-count1480 դիտում article-date 11:35 04-02-2026

ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել

Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթերը չեղարկվել են: Tert.am-ն այս մասին տեղեկանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից:

Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին:

Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն:

Նմանատիպ նյութեր