Հայաստանի ամենամեծ ապահովագրական ընկերությունը բաժնետոմսերը վաճառել է օտարերկրյա ընկերությունների
Կենտրոնական բանկը հունվարի 30-ին հաստատել է «ԼԻԳԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերումը Գրավե Գրուպի (GRAWE Group) և Ցե-Կվադրատ Ներդրումային Խմբի (C-Quadrat Investment Group) կողմից: Այս մասին հայտնում են ԿԲ–ից։
Այս գործարքը մեծ հնարավորություն է ստեղծում ապահովագրական ոլորտում որակական առաջընթացի համար՝ սահմանելով նոր ուղենիշեր կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման, անդերրայթինգի և վնասների կարգավորման ուղղություններով, ինչպես նաև ձևավորելով կյանքի ապահովագրության ներդրման ու զարգացման կարևոր նախապայմաններ Հայաստանում։
«Հեղինակավոր միջազգային ներդրողների մուտքն ապահովագրական շուկա վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ բարձր վստահության, շուկայի հասունության և հեռանկարային լինելու մասին։ Միաժամանակ, սա ներդրումային գրավչության հզոր ազդակ է՝ խթանելով երկարաժամկետ ներդրումների աճը, ձեռնարկատիրական ակտիվությունը և կապիտալի շուկայի ու ինստիտուցիոնալ ֆինանսական հոսքերի զարգացումը»,-նշում են ԿԲ-ից։
ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ
Հիմնադրվել է 2008 թվականի մայիսին։ Ներկայացված է Հանրապետության բոլոր մարզերում՝ հանդիսանալով Հայաստանի ամենամեծ ապահովագրական ընկերությունը։ Ընդհանուր կապիտալի ցուցանիշով շուկայի առաջատարն է՝ 7.6 միլիարդ դրամ (20 մլն ԱՄՆ դոլար):
ԳՐԱՎԵ Գրուպ (GRAWE Group (GRAWE)
Հիմնադրվել է Ավստրիայում 1828 թվականին: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկն է: Ընկերությունն ունի միջազգային կողմնորոշում, գործում է 14 երկրում, խմբի կազմի մեջ են մտնում Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում 20 դուստր ապահովագրական ընկերություններ, 3 բանկ և անշարժ գույքի ոլորտի ընկերություններ:
Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբ (CQ)
1991 թվականին Վիեննայում հիմնադրված Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը ժամանակի ընթացքում ձևավորվել է որպես միջազգային ներդրումային խումբ, որը վստահություն է վայելում համաշխարհային առաջատար ֆինանսական հաստատությունների և մասնավոր ներդրողների շրջանում, այդ թվում՝ ավելի քան 80 ապահովագրական ընկերությունների։ Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը միավորում է ակտիվների կառավարիչ հանդիսացող ինը անկախ ընկերություններ՝ գլխամասային գրասենյակներով Վիեննայում և Լոնդոնում, ինչպես նաև 21 երկրում ռազմավարական ներկայությամբ։ Խմբի անդամ Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունն արդեն ավելի քան 10 տարի հաջողությամբ գործում է Հայաստանում՝ կառավարելով կենսաթոշակային համակարգի շուրջ 450 000 մասնակիցների կենսաթոշակային ակտիվները։