211652_close_icon

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՆԲ պատվիրակության հետ

views-count640 դիտում article-date 18:53 03-02-2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ:

Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ մասնակցության համար: Կարևորվել է նաև ԵՆԲ համագործակցությունը տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրերի և հատկապես մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանում, որը նպաստում է երկրում ԵՄ լավագույն փորձի և բիզնես մշակույթի ներդրմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող աշխատանքներին և Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը: Երկուստեք կարևորվել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 2025 թվականին Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց ուղղությամբ արձանագրված հաջողությունները:

 

Նմանատիպ նյութեր