211652_close_icon

Չգիտեմ՝ Փաշինյանը գործակա՞լ է, թե՞ չէ, բայց որ մխտռեց ու փչացրեց ամբողջը. սա միանշանակ է. Սերժ Սարգսյան

views-count2452 դիտում article-date 18:39 03-02-2026
Ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է, մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, չտեսնեմ ապացույցներ։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը գործակալ է, ինչու իր նախագահության տարիներին չի կարողացել այդ վտանգը չեզոքացնել։

«Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել, ես ո՞նց ասեմ, որ թուրքական գործակալ է, եթե ձեռից տակ փաստաթուղթ չկա։ Բայց որ նա ամբողջ մխտառեց, ամբողջ փչացրեց, դա միանշանակ է։

Ես իր գործողություններում հանցակազմ պարունակելու մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել բազմաթիվ խախտումների մասին, և սահմանադրության, և Հայաստանի Հանրապետության օրենքների։ Հիմա դուք բնորոշեք, այդտեղ հանցակազմ կա՞, դավաճանություն կա՞, գործակալի մասնակցություն կա՞, թե չէ, ինքներդ որոշեք»,–ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր