211652_close_icon
views-count7255 դիտում article-date 18:35 03-02-2026

Տեսանյութում երևացող ոստիկանի լիազորությունները կասեցվել են. հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում. ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ-ից անդրադարձել են տարածված տեսանյութին, ըստ որի՝ «Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարվածում են քաղաքացուն՝ իբր ցուցմունք կորզելու համար»։

Այս առնչությամբ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Facebook–ի իր էջում գրել է. «Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր