Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի․ դատախազություն․ news.am
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը քրեական վարույթով, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործով, մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի՝ նախընտրական ցուցակում չընդգրվելու հիմնավորմանը, ասել էր․ «ՔՊ–ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»։
NEWS.am–ը Գլխավոր Դատախազություն հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ արդյո՞ք Փաշինյանի այս հայտարարությունը նշանակում է, որ Հայկ Սարգսյանին առնչվող իրավական գործընթաց կա։
Նշենք նաև, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի առնչությամբ քրեական գործով դատական նիստին դատախազների կողմից շոշափվել էր Հայկ Սարգսյանի անունը։
Գլխավոր դատախազությունից հարցրել էինք նաև՝ արդո՞ք Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի առնչությամբ քրեական գործով որևէ իրավական կարգավիճակ ունի։
«ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը քրեական վարույթով, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործով, մեղադրյալի կարգավիճակ չունի»,–մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին Դատախազությունից։