211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

views-count592 դիտում article-date 16:58 03-02-2026
Փետրվարի 3-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Թալինի, Հրազդանի, Դիլիջանի, Տաշիրի, Տավուշի տարածաշրջաններում՝ անձրև։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր