211652_close_icon

Արեգակի վրա այսօր առավոտյան 3 ուժեղ բռնկում է գրանցվել

views-count1018 դիտում article-date 14:13 01-02-2026
Արեգակի վրա այսօր առավոտյան M դասի երեք ուժեղ բռնկումներ են եղել, հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից:

Լաբորատորիայի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով 05.05-ին տեղի է ունեցել բռնկում, որին տրվել է M1.7 միավոր, Մոսկվայի ժամանակով 06.41-ին տեղի է ունեցել M1.0-ի ավելի թույլ բռնկում, իսկ երեքից ամենաուժեղը (M1.9) տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 07.20-ին: Դրանք բոլորը գրանցված են Արեգակի 4366 համարի տարածքում։

 

Նմանատիպ նյութեր