211652_close_icon

Թբիլիսիում և Բաթումում 32 անօրինական օտարերկրացի է ձերբակալվել

views-count1375 դիտում article-date 18:02 31-01-2026
Անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակում Վրաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները  ներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառում են իրականացրել։

Համապարփակ միջոցառումների արդյունքում Թբիլիսիում և Բաթումում ձերբակալվել է 32 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հնդկաստանի, Բանգլադեշի, Թաիլանդի, Չինաստանի, Թուրքիայի, Պաղեստինի, Նիգերիայի, Ուզբեկստանի և Եգիպտոսի քաղաքացիներ, հաղորդում է Georgia Online-ը։

«Պարզվել է, որ ձերբակալված անձինք գտնվում էին երկրում՝ խախտելով Վրաստանի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքով սահմանված պահանջները։

Ներկայումս ձերբակալվածները պահվում են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ Նրանց երկրից արտաքսելու համար համապատասխան ընթացակարգեր են իրականացվում», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր