211652_close_icon

Հանրապետության բազմաթիվ շրջաններում ձյուն է գալիս

views-count1078 դիտում article-date 17:34 31-01-2026
 Հունվարի 31-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Սիսիանի , Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր