211652_close_icon

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

views-count1084 դիտում article-date 14:23 31-01-2026
Հանրապետության տարածքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին` հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Նմանատիպ նյութեր