Փաշինյանը հետևողականորեն կազմաքանդում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները․ Քաղաքագետ․Aysor.am
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ինչ-ինչ պատճառներով ռուսական կողմը չցանկանա ներդրումներ անել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում, Հայաստանը հետ կվերցնի այդ հատվածները։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ և պատրաստ է քննարկումների, սակայն կոնկրետ ժամկետների կամ պարտավորությունների մասին չի խոսել։
«Ես կարծում եմ՝ այստեղ զարմանալի որևէ բան չկա։ Փաշինյանը փուլ առ փուլ, հետևողականորեն փորձում է Հայաստանը կտրել Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Դա արվում է աստիճանաբար․ սկզբում՝ քաղաքական մակարդակում, հետո՝ անվտանգային, և վերջնարդյունքում՝ ամբողջ անվտանգային համակարգի խզմամբ։ Այս ամենի հետևանքով Հայաստանը կհայտնվի չափազանց խոցելի վիճակում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ բոլորը դա տեսնում ու հասկանում են, պարզապես այս պահին քչերն են բարձրաձայնում այդ մասին։
«Պատճառն այն է, որ կան ընթացիկ այլ խնդիրներ,սակայն ռազմավարական իմաստով առաջիկա ընտրությունները վերջնականապես ցույց կտան, թե Հայաստանը ինչ վիճակում կհայտնվի այս տարվա հունիսից հետո, սա է ամբողջ խնդիրը։ Հարց է առաջանում ՝ արդյոք Հայաստանը կկարողանա՞ ինքնուրույն վերահսկել տարածաշրջանային փոխադրումները, լոգիստիկան, ընդհանուր համակարգերը, ունի՞ արդյոք պետությունը դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ, հնարավորություններ, հմտություններ։ Բայց խնդիրը միայն սա չէ․ եթե նույնիսկ Հայաստանը այդ հնարավորությունները չունենա, Փաշինյանը նույն այդ համակարգերը կարող է պարզապես հանձնել կոնցեսիոն կառավարման՝ մեկ այլ երկրի։ Այսինքն՝ խնդիրը ոչ այնքան կարողանալ-չկարողանալու մեջ է, որքան այն փաստի, որ Փաշինյանը հետևողականորեն փորձում է կազմաքանդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Նրա համար դա ակնհայտորեն կապված է սեփական իշխանության երկարաժամկետ պահպանման հետ։ Ցանկացած կառավարիչ իր գործունեության ընթացքում լուծում է նաև անձնական իշխանական խնդիրներ։ Այս համատեքստում, իմ կարծիքով, մենք անխուսափելիորեն բախվելու ենք ոչ միայն լոգիստիկ և տնտեսական խնդիրների, այլ նաև էներգետիկ և ընդհանրապես պետական համակարգային ճգնաժամերի։ Հայաստանի գոյությունը՝ որպես պետականություն, արդեն կարող է հայտնվել հարցականի տակ»,-ասել է Բոզոյանը։
Քաղաքագետը հիշեցրել է՝ տարածաշրջանում Հայաստանի դիրքը չափազանց փխրուն է․
«Մենք կախված ենք Իրանից և Վրաստանից, Թուրքիան փակել է սահմանը, իսկ Ադրբեջանը մեզ մշտապես դիտարկում է որպես թշնամական պետություն։ Այսինքն՝ մենք չենք գտնվում Շվեյցարիայի կամ Ավստրիայի կողքին, որ կարողանանք մեզ թույլ տալ հանգիստ ու տեսական դատողություններ։ Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուր սխալ հաշվարկ շատ բարձր գին ունի»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում