57 թոշակառուի տրամադրվել է 4 միլիոն դրամի աջակցություն. Կոնջորյանը՝ առողջության ապահովագրության մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում աշխատանքային քննարկում է անցկացնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Քննարկման հիմնական թեման առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն է, որը մեկնարկել է հունվարի 1-ից։
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևորել է այս բարեփոխումը՝ նշելով, որ այն կառավարության և խորհրդարանական մեծամասնության իրականացրած կարևորագույն ծրագրերից է։
Նա ներկայացրել է վարչապետի հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ 65-ից բարձր տարիքի 50073 թոշակառու ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետական բյուջեի միջոցներով։
57 թոշակառուի տրամադրվել է 4 միլիոն դրամի աջակցություն, 158 թոշակառու ստացել է 2-4 միլիոն դրամի աջակցություն, 802 թոշակառուի հատկացվել է 1-2 միլիոն դրամի աջակցություն։
Կոնջորյանն ընդգծել է, որ այս թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը ցույց է տալիս կառավարության վարած քաղաքականության արդյունավետությունը։
2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ուժի մեջ է մտել:
Առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվելու են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները, 200 հազար դրամից ավելի ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված զինծառայողների ընտանիքները: Այս խմբերը ընդհանուր ներառում են 1 մլն 6 հազար մարդու: