Ներքաղաքական առումով ունիկալ իրավիճակ է. հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ. Ռոբերտ Քոչարյան
Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ. Ես չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որեւէ ընտրություն, որտեղ ընդհանրապես նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարատ, թե՞ Արագած։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երբեք խոսք չի եղել ազգային ինքնությունը պահպանելու մասին, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ Վիճակն իսկապես ունիկալ է։ Իսկապես, ամբողջ ընդդիմադիր դաշտում, երբ դիտում ես մարդկանց հարցազրույցները, ֆունդամենտալ հարցերի շուրջ տարբեր բևեռներում գտնվող, տարբեր հայացքներ ունեցող լավ կամ վատ մարդկանց մոտ խոսույթը գրեթե նույնն է։ Սա նշանակում է, որ կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, նաև թեզերի սինխրոնիզացման համար, լրատվական միջոցների հետ աշխատելու առումով նաև։ Սա բացառիկ իրավիճակ է։ Սա ևս մի հանգամանք է, որը հնարավորություն է տալիս և ավելի մեծ լավատեսություն է հաղորդում այն հագամանքին, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ»,–ասաց նա։
Քոչարյանը զուգահեռ տարավ միջազգային և ներքաղաքական իրավիճակների միջև՝ նշելով. «Ի՞նչ ունենք մենք հիմա. Ունենք ունիկալ աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ խոսքը ոչ թե իրավունքի ուժի մասին է, այլ ուժի իրավունքի, որտեղ ուժը լեգիտիմացնում է ամեն ինչ։ Մյուս կողմից ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ։ Այս երկու ունիկալ իրավիճակներից մեկն աշխատում է մասամբ իշխանության օգտին, մյուսը ակնհայտ ընդդիմության օգտին։ Թե ինչ արդյունք է լինելու, ցույց կտան ընտրությունները։ Բայց այսօր բոլորը պատրաստվում են հենց այդ իրադարձությանը»,–ասաց նա։