211652_close_icon

Խնդրում ենք չխաթարել օրվա խորհուրդը, մենք այստեղ ենք մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև. Գարեգին Բ-ն լրագրողների հարցերին չպատասխանեց

views-count1225 դիտում article-date 13:55 28-01-2026
Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար, թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ ու չխաթարել ավելորդ հարցումներով»:

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ նշեց, որ այլ առիթներով այդ հարցումները հղելու հնարավորություն ունեն ու կարող են հարցերի պատասխանները ստանալ՝ կապ հաստատելով իրենց տեղեկատվական բաժնի տնօրենի հետ:

Նշենք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին բարձրաստիճան հոգևորականների հետ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այցի ընթացքում Հայոց Հայրապետը ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին և աղոթք բարձրացվեց նրանց համար։

Նա չպատասխանեց լրագրողների` իրեն ուղղված մեղադրանքների և եկեղեցու դեմ արված գործողությունների մասին հարցերին՝ խնդրելով վերջիններիս չխաթարել օրվա խորհուրդը:

Նմանատիպ նյութեր