211652_close_icon

Գազայի հատվածում Պաղեստինի Պետություն չի լինի. Նեթանյահու

views-count1126 դիտում article-date 12:42 28-01-2026
Իսրայելը թույլ չի տա Գազայի հատվածում պաղեստինյան պետության ստեղծումը, իսկ տարածաշրջանի վերակառուցումը չի սկսվի մինչև Գազան չապառազմականացվի,  ՀԱՄԱՍ արմատական ​​իսլամիստական շարժումն էլ լիովին չզինաթափվի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև Միջերկրական ծովի ամբողջ տարածքի, այդ թվում՝ Գազայի հատվածի վրա։

Իսրայելի վարչապետը նշել է, որ հունվարի 26-ին վերջին պատանդի՝ 24-ամյա Ռան Գվիլիի աճյունի մնացորդները վերադարձնելուց հետո Իսրայելը կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի սպառազինության ոչնչացման և Գազայի հատվածի ապառազմականացման վրա, որը ներառում է զինյալների թունելների ոչնչացումը։ Նեթանյահուի խոսքով՝ դա ձեռք կբերվի պարզ, կամ բարդ եղանակով, բայց «ամեն դեպքում» տեղի կունենա:

Նմանատիպ նյութեր